Ինչու Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ գործուղումների չի գնում. Թիվ 1 բորտում ով է նստում նրա տեղը


Ինչու Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ գործուղումների չի գնում.  Թիվ 1 բորտում ով է նստում նրա տեղը
Փետրվար 26 00:50 2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սկսել է Նիկոլ Փաշինյանին չուղեկցել օտարերկրյա այցերի ժամանակ: Փետրվարի 13-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա, բայց Աննա Հակոբյանը նրա հետ չէր: 

Հունվարի 31-ին էլ Նիկոլ Փաշինյանը կրկին առանց Աննա Հակոբյանի էր մեկնել: Այս անգամ Ղազախստանի հանրապետություն: Այնուհետև, Նիկոլ Փաշինյանը մինչ 2019 թվականի նոյեմբերը ունեցել է երկու աշխատանքային այց՝ ՌԴ եւ Ղրղզստան, որի ժամանակ կրկին Աննա Հակոբյան չի եղել: Վերջին անգամ Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ գործուղման շրջանակներում մեկնել է Իտալիա:

Հետաքրքիր է, թե ինչու է վարչապետի տիկինը դադարեցրել ուղեկցել ամուսնուն՝ գուցե պատճառը հասարակական աղմուկն էր, քանի որ բոլորը քննադատում էին, թե ինչու է Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ գնում այս ու այն երկիր: Մի անգամ, երբ լրագրողներն Աննա Հակոբյանից հետաքրքրվել էին, թե ինչու է նա ուղեկցում ամուսնուն ասել էր.

«Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում։ Երբ ես ուղեկցում եմ իմ ամուսնուն գործուղումների ժամանակ, դա պետբյուջեի հաշվին չի լինում։ Նախորդները չէին անում, չգիտեմ ինչի չէին անում, իրենք էլ կարող էին, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը, որ երբ իրենց ամուսինը գնում էր որևէ տեղ, կարող էին նստել ինքնաթիռ, գնալ ու իր կողքը լինել։ Ես ի՞նչ իմանամ՝ ինչու չէին անում: Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ի՞նչ ասեմ»,–նշել էր նա, իսկ ահա նույն թեմայով «Առաջին ալիքին» տված հարցազրույցում էլ ասել էր.

 «Մեկնել եմ, որովհետև նման այցերը, երբ ես պատվիրակության կազմում չեմ, բայց կարող եմ ուղեկցել իմ ամուսնուն, միակ հնարավորությունն են, որպեսզի մենք շփվենք միմյանց հետ։ Ինչո՞ւ է դա միակ հնարավորությունը, որովհետև ամուսինս աշխատանքի է գնում, տանից դուրս է գալիս ամեն օր առավոտյան 7։30, վերադառնում է  լավագույն դեպքում 9։30-10։30 կամ ավելի ուշ։ Եթե նույնիսկ 9։30 է վերադառնում, փակվում է աշխատասենյակում ու շարունակում է աշխատել։ Ստացվում է՝ ուղղակի մենք շաբաթներով չենք շփվում, և դա փաստ է:Այդ ինքանթիռն այսպես, թե այնպես մեկնում է Բրյուսել, ինքաթիռում նախատեսված այն տեղը, որտեղ ես եմ նստում, որևէ մեկը չի նստում, այսինքն՝ կա սրահ, կային բազկաթոռներ մեկից ավելի։ Այդ ինքնաթիռը թռնում էր, կամ ես այդտեղ նստած, կամ չնստած, տարբերությունը պատկերացնում եք, չէ՞։»:



loading...