Վատիկանը ընդունեց ամոթալի ու ցինիկ որոշումներից մէկը ամբողջ քրիստոնեական աշխարհի համար


Վատիկանը ընդունեց ամոթալի ու ցինիկ որոշումներից մէկը ամբողջ քրիստոնեական աշխարհի համար
Փետրվար 25 21:39 2020

Փետրվարի 22-ին Վատիկանը ընդունեց ամոթալի ու ցինիկ որոշումներից մէկը ամբողջ քրիստոնեական աշխարհի համար: Ինչպես գիտեք, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Վատիկանում պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով, որը բարձր պարգև է համարվում և շնորհվում է Հռոմի պապի կողմից բարձրաստիճան պաշտոնյաներին և պետական գործիչներին: Շքանշանն Ալիևային հանձնել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, արքեպիսկոպոս Պիետրո Պարոլինին, գրում է infoteka24.ru-ն: 

 

 

Այս որոշման ցինիզմը կայանում է նրանում, որ Վատիկանի պետական քարտուղարության համաձայն, Ալիևային այդպիսի բարձր պարգև է շնորհվել «մշակույթի առաջխաղացման գործում նրա ունեցած աշխատանքի և ներդրման համար, այդ թվում՝ Սուրբ Աթոռի ինստիտուտների հետ համագործակցության գործում»:

 

 

Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը հիմնվել է 1847թ., շնորհվում է հասարակության և հոգևոր կյանքի զարգացման գործում ունեցած ներդրման համար: Իսկ ի՞նչ ներդրում ունի եկեղեցու առաջ Ադրբեջանի առաջին տիկինը:  Այս որոշման համար կա երկու տարբերակ; Կամ Վատիկանը լիովին տեղյակ չէ Ադրբեջանում տիրող իրավիճակից և նրա կրոնական քաղաքականությունից, կամ էլ Բաքվի «խավիարային դիվանագիտությունը» հասել է կաթոլիկ աշխարհի կենտրոնին:

 

Առաջին տարբերակը քիչ հավանական է թվում, քանի որ Վատիկանը պետք է քաջատեղյակ լինի, թե ինչպես են քրիստոնեական բոլոր հուշարձանները` եկեղեցիներ, խաչքարեր, անգամ խաչերով գերեզմանաքարեր, որոնք վկայում են ժամանակակից Ադրբեջանի տարածքում հայկական ներկայության մասին, ոչնչացվում Ադրբեջանում: Մասնավորապես, առավել նշանակալից դեպքերից է Ջուլֆայի խաչքարերի ամբողջական ոչնչացումը:
 

Վանդալիզմի այս գործողությունը ուղղված է ոչ միայն հայերի և քրիստոնեության դեմ, այլև համաշխարհային մշակույթի դեմ, քանի որ հնագույն խաչքարերը համաշխարհային մշակութային և պատմական ժառանգություն են համարվում: Դժվար է պատկերացնել, որ Վատիկանը, որը ղեկավարում է համաշխարհային պատմության գաղտնի արխիվները, չգիտի Ադրբեջանի տարածքից քրիստոնեական հետքը ջնջելու Բաքվի ձգտումների մասին: 

 

Սա հաշվի առնելով, երկրորդ տարբերակը ամենահավանականն է թվում: Հատկապես, հաշվի առնելով վերջին տեղեկությունները, որ քրեական գործեր են հարուցվել Եվրախորհրդարանի մի շարք նախկին և ներկա անդամների դեմ ՝ Բաքվից կաշառք վերցնելու մեղադրանքով՝ նրա օգտին որոշումներ կայացնելու համար: Իհարկե, անհավատալի է, որ փողը այդքան կարևոր դեր է խաղում եկեղեցու սպասավորների համար, և անհնար է որևէ մեկին մեղադրել առանց ապացույցների, այնուամենայնիվ, Վատիկանը պետք է հաշվի առնի, որ նման ամոթալի որոշումները մարդկանց մեջ սպանում են եկեղեցու և նրանց հանդեպ հավատը:

 



loading...