ՖՈՏՈ. Ովքեր են եկել դատարան՝ սատարելու Սերժ Սարգսյանին.Armlur.am


ՖՈՏՈ. Ովքեր են եկել դատարան՝ սատարելու Սերժ Սարգսյանին.Armlur.am
Փետրվար 25 14:45 2020

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը: Նա մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ: Գործով կա 5 մեղադրյալ, այդ թվում՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Այս պահին դատարանի դիմաց են հավաքվել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամները, Սերժ Սարգսյանի աջակիցները: