Իրանի հետ բեռնափոխադրումները այնուամենայնիվ իրականացվելու են, իսկ օդային թռիչքները ոչ ամբողջապես են սահմանափակվելու.արդյո՞ք սա կիսատ-պռատության դրսևորում չէ


Իրանի հետ բեռնափոխադրումները այնուամենայնիվ իրականացվելու են, իսկ օդային թռիչքները ոչ ամբողջապես են սահմանափակվելու.արդյո՞ք սա կիսատ-պռատության դրսևորում չէ
Փետրվար 25 09:54 2020

Կորոնավիրուսի վտանգների հետ կապված Իրանի հետ սահմանը ժամանակավորապես փակվում է: Սակայն նշվում է, որ բեռնափոխադրումները այնուամենայնիվ իրականացվելու են, իսկ օդային թռիչքները ոչ ամբողջապես են սահմանափակվելու: Արդյո՞ք սա կիսատ-պռատության դրսևորում չէ: Հատկապես խոսքը վերաբերվում է բեռնափոխադրումների իրականացմանը: Շեշտվում է, որ վարորդները կլինեն հատուկ հսկողության տակ: Սակայն ինչպիսի հսկողություն է դա լինելու և որքանով է դա կանխելու մոտ երկու շաբաթ ինկուբացիոն փուլ ունեցող վարակի ներթափանցումը՝ որևէ բան ըստէության չի նշվում: Անվտանգության համատեքստում սա ռազմավարական կարևորության հարց է և անգամ առաջին հայացքից աննշան թվացող թերացումները կարող են ճակատագրական լինել պետության համար: