Բադասյանն արձագանքեց իր պարգևավճար ստանալու վերաբերյալ մամուլի հրապարակումներին


Բադասյանն արձագանքեց իր պարգևավճար ստանալու վերաբերյալ մամուլի հրապարակումներին
Փետրվար 25 13:45 2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, արձագանքելով մամուլում իր պարգևավճարների մասին հրապարակումներին, նշեց, որ պարգևավճար ստանում է այնքան, որքան բոլոր նախարարները:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բադասյանն ասաց փետրվարի 25-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

 

«Ես ստանում եմ այնքան պարգևավճար, որքան ստանում են բոլոր նախարարները՝ միասնական որոշված սկզբունքի համաձայն: Նույնիսկ մի փոքր պակաս եմ ստացել այդ գումարից»,- ասաց Բադասյանը: