Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն Է գրանցվել Իտալիայի հարավում


Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն Է գրանցվել Իտալիայի հարավում
Փետրվար 25 14:10 2020

Նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն Է գրանցվել Պալերմոյում մի իտալուհու մոտ, որն այնտեղ Է եկել Բերգամո հյուսիսային քաղաքից (Լոմբարդիայի մարզ): Այդ մասին վետրվարի 25-ին հայտնել Է Tgcom24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ հիվանդացածը վարակման ախտանշաններով Չերվելոյի հիվանդանոց Է տեղափոխվել երկուշաբթի երեկոյան: Մարդիկ, որոնց հետ նա շփվել Է, ենթարկվել են կարանտինի:

Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է յոթի: Ներկայում հայտնի Է Իտալիայում գրեթե 230 վարակվածների մասին, որոնց մեծամասնությունն ապրում Է Լոմբարդիա եւ Վենետո հյուսիսային մարզերում, որտեղ հիվանդության տարածման տեղային օջախներ են առաջացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: