Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 2663-ի

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 2663-ի
Փետրվար 25 12:16 2020

Չինաստանում փետրվարի 21-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 20-ի 20:00-ի) դրությամբ հաստատվել Է Covid-19 կորոնավիրուսով վարակման 77 հազար 658 դեպք, 2663 մարդ մահացել Է, հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել Է 508-ով, մահացածներինը՝ 71-ով: Հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 68 մարդ: Հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 47 հազար 600 մարդ, ավելի քան 9,1 հազարի վիճակը գնահատվում Է՝ ծանր: 27,3 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից:

 

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

loading...