Երեւանում «Lada Granta»-ն բախվել է ծառին. կան վիրավորներ


Երեւանում «Lada Granta»-ն բախվել է ծառին. կան վիրավորներ
Փետրվար 25 11:26 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 24-ին, ժամը 23:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երեւանի ՋԷԿ»-ից 1-ին մաս տանող շրջանաձեւ խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ` ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lada Granta» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Ղ., ծնված 1951 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին: Վարորդը եւ ուղեւորները` Հովհաննես Խ. (ծնված 1977 թ.) եւ Գերասիմ Ե. (ծնված 1952 թ.), հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: