Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 10.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 10.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Փետրվար 25 10:48 2020

Փետրվարի 24-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Արտաշատ քաղաքում՝ 6000 քմ, Վեդի քաղաքում՝ 4000 քմ,

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 1 հա, Սպիտակ քաղաքում՝ 1000 քմ, Ալավերդի քաղաքում՝ 1000 քմ, Կրուգլայա Շիշկա գյուղում՝ մոտ 6 հա,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝400 քմ,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 500 քմ, Իջեւան քաղաքում՝ մոտ 1.5 հա, Խաշթառակ գյուղում՝ 200 քմ, Գանձաքար գյուղում՝ 5000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել:

 
loading...