Ամռանը Երևանում շախմատային տոն է սպասվում․ Մխիթար Հայրապետյան


Ամռանը Երևանում շախմատային տոն է սպասվում․ Մխիթար Հայրապետյան
Փետրվար 25 10:32 2020

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շախմատն ու Երևանը

Գալիք ամռանը Երևանում շախմատային տոն է սպասվում. մեր քաղաքը հյուրընկալելու է միջազգային շախմատային մրցաշար՝ տարբեր երկրներից ժամանած բարձրակարգ գրոսմայստերների մասնակցությամբ:

Չբացելով բոլոր փակագծերը՝ ասեմ՝ այն լինելու է Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ ու ներկայացուցչական «Օփեն» մրցաշարը»