Հետախուզման մեջ գտնվող 31-ամյա Օլեսյան հայտնաբերվել է Կոմիտասի պողոտայում


Հետախուզման մեջ գտնվող 31-ամյա Օլեսյան հայտնաբերվել է Կոմիտասի պողոտայում
Փետրվար 25 00:35 2020

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 22-ին, ժամը 18.40-ին, Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա Օլեսյա Ռ.-ին:

 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա փետրվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

 

Խափանման միջոցը՝ ստորագրություն: