Երևանում 60-ամյա տղամարդը որսորդական հրացանով սպանել է հարևանի շանը


Երևանում 60-ամյա տղամարդը որսորդական հրացանով սպանել է հարևանի շանը
Փետրվար 25 00:27 2020

Երեկ՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավթիի բաժին ահազանգ է ստացվել Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի բնակիչ Խոսրով Խ.-ից, ով հայտնել է, որ իր հարևանը զենքով կրակել և սպանել է իրենց շանը՝ պատճառաբանելով, թե իբրև շունը հարձակվել է երեխայի վրա:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը նշված հասցե է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:

 

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:10-ի սահմաններում նույն փողոցի բնակիչ, 60-ին Հովսեփ Ս.-ն «ԻԺ 58» տիպի 16 տրամափաչի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

 

Որսորդական հրացանը հետաքննիչը առգրավել է: Նշանակվել է փորձաքննություն:

 

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: