Հայտնի է ըստ Forbes-ի վարկածի ամենաբարձր վարձատրվող երգչուհին


Հայտնի է ըստ Forbes-ի վարկածի ամենաբարձր վարձատրվող երգչուհին
Փետրվար 25 00:20 2020

Ըստ ամերիկյան Forbes ամսագրի, ամերիկացի քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիֆթը գլխավորել է 2019 թ.-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցուցակը՝ վաստակելով 185 միլիոն դոլար: Այս մասին հաղորդվում է պարբերականի կայքում:

 

Ինչպես նշվում է, 2019-ին երգչուհին գլխավորել է վարկանիշը շնորհիվ Reputation համերգային շրջագայության, որից 226.1 միլիոն դոլար է վաստակել: Բացի այդ, Սվիֆթին լավ շահույթ են բերել «Republic Records»-ի հետ պայմանագիրը, ինչպես նաև երգչուհու «Lover» նոր ալբոմը, որը թողարկվել է ընթացիկ տարվա օգոստոսին:

 

Ցուցակի երկրորդ հորիզոնականում է ամերիկացի R’n’B կատարող Բեյոնսեն՝ 81 միլիոն դոլար եկամուտով, իսկ առաջատար եռյակը եզրափակում է Ռիհաննան՝ 62 միլիոն դոլարով:

Ամենաբարձր վարձատրվող երգչուհիների տասնյակում են նաև Քեթի Փերին, Փինկը, Արիանա Գրանդեն, Ջենիֆեր Լոպեսը, Լեդի Գագան, Սելին Դիոնը և Շակիրան:

 



loading...