Փարիզում վաճառվել է Ռուբիկի խորանարդներից հավաքված «Մոնա Լիզան»


Փարիզում վաճառվել է Ռուբիկի խորանարդներից հավաքված «Մոնա Լիզան»
Փետրվար 25 00:04 2020

Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է ֆրանսիացի սթրիթ արտի վարպետ Ֆրանկ Սլամի «Մոնա Լիզա» աշխատանքը, որն առավել հայտնի է Invader («Զավթիչ») անունով:

 

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Le Figaro-ին, արվեստի գործը պատրաստված է Ռուբիկի 330 խորանարդներից:

 

Ֆրանսիական պարբերականի տվյալներով՝ յուրատեսակ աշխատանքը վաճառվել է 480 հազար եվրոյով: Միևնույն ժամանակ նշվում է, որ փորձագետներն այն 4 անգամ ավելի ցածր էին գնահատում: