Երևանում՝ ավտոլվացման կետում, ծեծի են ենթարկել Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսին


Երևանում՝ ավտոլվացման կետում, ծեծի են ենթարկել Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսին
Փետրվար 24 23:42 2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 23-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 14:40-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 36-ամյա Կարեն Դիլբարյանն է: Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 170/1 հասցեում գործող ավտոլվացման կետում անհայտ անձը վիճաբանության ժամանակ գլխով հարվածել է Կ. Դիլբարյանի գլխին, ով հավասարակշռությունը կորցրել և ընկել է, որից հետո անհայտ անձը հարվածներ է հասցրել Կ. Դիլբարյանի մարմնի տարբեր մասերին:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Դիլբարյանը աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ որպես դասախոս: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: