Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ


Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ
Փետրվար 24 17:40 2020

Ադրբեջանում 2 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով: Նրանցից մեկն Իրանի քաղաքացի է: Այս մասին ասվել է Ադրբեջանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

 

Տեղեկության համաձայն՝ բուժհաստատություններից մեկի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել 2 անձ:

«Հոսպիտալացված անձինք եկել են Իրանից, որտեղ կա կորոնավիրուսի տարածում: Նրանց հետ շփում ոչ ոք չի ունեցել, երբ մտել են երկիր, նրանց ջերմությունը բարձր է եղել: Հիմա երկուսի ջերմությունը նորմայի սահմանում է, առողջական խնդիրներ չկան: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ:



loading...