Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին


Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին
Փետրվար 24 16:32 2020

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 24-ին  կմեկնի Ժնև՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը:

Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումներ մի շարք գործընկերների հետ։