Սուրեն Պապիկյանը մեկնում է արձակուրդ․ նրան կփոխարինեն


Սուրեն Պապիկյանը մեկնում է արձակուրդ․ նրան կփոխարինեն
Փետրվար 24 14:57 2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մեկնում է արձակուրդ, որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Սուրեն Պապիկյանին կտրամադրվի 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի փետրվարի 24-28-ը ներառյալ և 2020 թվականի մարտի 10-ից ապրիլի 3-ը ներառյալ: 

Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: