Վրաստանը փակել է նաև օդային ճանապարհը Իրանի հետ


Վրաստանը փակել է նաև օդային ճանապարհը Իրանի հետ
Փետրվար 24 14:01 2020

Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի և Իրանի  միջև ժամանակավորապես դադարեցվել է օդային հաղորդակցությունը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Վրաստաի էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարությունը։

 

«Taban Airlines», «TQeshm Airlines» և «Zagros» ավիաընկերություններին նաև տեղեկացվել է, որ Վրարստան կարող են մեկնել դատարկ ինքնաթիռով, որպեսզի տեղափոխեն Վրաստանում գտնվող Իրանի քաղաքացիներին։

 

«Սահմնափակումը գործելու է մինչև Իրանում համաճարակային իրավիճակի ռիսկի անկումը։ Վրաստանի կառավարությունը շարունակում է հետևել իրավիճակի զարգացմանն ու աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Հարկ եղած դեպքում կմտցվի նաև ցամաքային հաղորդակցության սահմանափակում»,-նշվում է հաղորդագրությունում։

 

Վրաստանի կառավարությունը հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան այցելությունից։

Նշենք, որ Իրանի հետ 2 շաբաթով օդային ու ցամաքայի հաղորդակցության սահմանափակում է մտցրել նաև Հայաստանը։ 



loading...