Երևանի Շինարարների փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի


Երևանի Շինարարների փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի
Փետրվար 24 13:06 2020

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 23-ին ժամը 21:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

 Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է Անժելա Զ.-ի (ծնված 1957 թ.) դին: