«Կոշ» ՔԿՀ նախկին պետը 4 մլն գրավով ազատ է արձակվել


«Կոշ» ՔԿՀ նախկին պետը 4 մլն գրավով ազատ է արձակվել
Փետրվար 24 12:53 2020

«Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանի նկատմամբ վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի դեկտեմբեր ամսին 4 մլն ՀՀ դրամի չափով գրավ է կիրառել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց նրա պաշտպան Հրանտ Անանյանը։

 

Նա նշեց, որ Լյովա Բաղդասարյանին կալանքի տակ պահելու հիմքերն աբսուրդային էին․ «Դեռևս նոյեմբեր ամսին, երբ կալանքի տակ պահելու ժամկետն էր երկարացվում և ես կրկին միջնորդեցի, որ գրավ կիրառի առաջին ատյանի դատարանը, այդ ժամանակ ես հայտարարեցի, որ աբսուրդային է դատարանի կողմից վկայակոչած պատճառաբանությունը գրավի անթույլատրելիության վերաբերյալ։ Ես այն ժամանակ ասացի, որ միանշանակ բողոքարկելու եմ, քանի որ այդ պատճառաբանությունները ձևական էին, ընդամենը մարդուն կալանքի տակ պահելու պատրվակ էին, ոչ թե հիմքեր։ Ինչ վերաբերում է ազատ արձակելուն, ապա դատական ակտի պատճառաբանվածության տեսանկյունից սա ինձ համար ողջամտորեն սպասելի որոշում էր, որ Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար այդ հարցերին ու անդրադարձավ»,- նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին ձերբակալվել է «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը՝ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։