Քուվեյթում գրանցվել Է կորոնավիրուսով վարակվելու առաջին երեք դեպքը


Քուվեյթում գրանցվել Է կորոնավիրուսով վարակվելու առաջին երեք դեպքը
Փետրվար 24 12:28 2020

Փետրվարի 24-ին Քուվեյթում գրանցվել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու առաջին երեք դեպքը: Այդ մասին հայտնել Է KUNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Նշվում Է, որ վարակվածները ժամանել Էին Իրանի Մեշհեդ քաղաքից, որտեղ ավելի վաղ գրանցվել Է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկում: Քուվեյթցի բժիշկների տվյալներով՝ վարակվածներից մեկը Քուվեյթի 53-ամյա քաղաքացի Է, երկրորդը՝ Սաուդյան Արաբիայի 61-ամյա մի քաղաքացի, երրորդ հիվանդացածի քաղաքացիությունը, որը 21 տարեկան Է, դեռեւս պարզված չԷ: Պացիենտները գտնվում են մշտական բժշկական հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: