Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված հայ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում


Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված հայ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Փետրվար 24 12:03 2020

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փետրվարի 23-ին կրակ են բացել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,- հայտնում է Հովհաննիսյանը: