Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայ զինվոր է վիրավորվել. ՊՆ խոսնակ

Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայ զինվոր է վիրավորվել. ՊՆ խոսնակ
Փետրվար 24 11:30 2020

Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հովհաննիսյանը հավելել է, որ հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է:

loading...