Քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարել, փրկարարները նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել


Քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարել, փրկարարները նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել
Փետրվար 24 07:07 2020

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 23-ին, ժամը 20:23-ին տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտակայքում քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարում: 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ Կառլեն Վ.-ն (ծնված 1984 թ.) ապակիով վնասել է ձեռքերի դաստակները:

 

Մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: