Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին՝ Անկախության օրվա առիթով


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին՝ Անկախության օրվա առիթով
Փետրվար 24 10:50 2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 

 

Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

 

«Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումը թե երկկողմ, և թե Եվրոպական միության շրջանակներում։ Հավատացած եմ, որ ընթացիկ տարում Տալլին նախատեսված իմ այցը նոր լիցք կհաղորդի հայ-էստոնական համագործակցությանը՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորանոր ոլորտներ»: