Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 2592-ի


Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 2592-ի
Փետրվար 24 10:43 2020

 Չինաստանում փետրվարի 24-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 20-ի 20:00-ի) դրությամբ հաստատվել Է Covid-19 կորոնավիրուսով վարակման 77 հազար 150 դեպք, 2 592 մարդ մահացել Է, հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել Է 409-ով, մահացածներինը՝ 150-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 149 մարդ, եւս մեկը Հայնանի նահանգում: Հիվանդանոցներում բուժումը ներկայում շարունակում Է 49,8 հազար մարդ, ավելի քան 9,9 հազարի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Ուհան քաղաքում (Հուբեյի վարչական կենտրոն) գրանցվել Է կրկնական վարակման 195 դեպք: Միեւնույն ժամանակ 24,7 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից: Նախօրյակին Չինաստանում կորոնավիրուսից մահացել Է 97 մարդ, նաեւ հաստատվել Է վարակման 648 դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: