Երկրաշարժ Իրանի և Թուրքիայի սահմանին․ մեծ թվով վիրավորներ կան


Երկրաշարժ Իրանի և Թուրքիայի սահմանին․ մեծ թվով վիրավորներ կան
Փետրվար 24 10:20 2020

Իրանի և Թուրքիայի սահմանին 5.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

 

Ցնցումները գրանցվել են փետրվարի 24-ին` տեղի ժամանակով 05:43-ին (Երևանի ժամանակով` 06:43-ին):  Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 89 կիլոմետր հյուսիս-արևելք, Մանիսա քաղաքից` 56 կիլոմետր հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:

 

Իրանում երկրաշարժի հետևանքով 75 մարդ է տուժել:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Վան նահանգում վիրավորների թիվը հասել է 50-ի: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին նաև 9 զոհի և 37 վիրավորի մասին: