Մահացել է կորոնովիրուսով վարակված զբոսանավի եւս մեկ ուղեւոր


Մահացել է կորոնովիրուսով վարակված զբոսանավի եւս մեկ ուղեւոր
Փետրվար 24 10:16 2020

Diamond Princess զբոսանավի երրորդ ուղեւորն է մահացել: Այդ մասին հայտնում է  NHK պարբերականը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը:

Ըստ հայտարարության մահացածը 80-ամյա տղամարդ է: Նա մահացել է թոքաբորբից: Սակայն նախարարությունը չի ճշտում, որ հիվանդությունը կորոնովիրուսի հետեւանքներից է:

Diamond Princess-ի առաջին 2 ուղեւորների մահվան մասին հայտնի էր դարձել փետրվարի 20-ին: Մահացածները մոտ 80 տարեկան կին եւ տղամարդ էին: Նրանք մահացել էին ճապոնական հիվանդանոցներից մեկում:

Փետրվարի 5-ին Diamond Princess զբոսանավը կանգնեցվել էր կարանտինի ճապոնական Յոկոգամա քաղաքի մոտ: Ըստ Ճապոնիայի առողջապահության նախարարության տվյալների, վիրուսով վարակված են զբոսանավի 600 ուղեւորներ: Նավն ունի 3.7 հազար ուղեւոր աշխարհի ավելի քան 50 երկրից: