ԱՆ-ն՝ բանանի միջոցով կորոնավիրուսի փոխանցման հավանականության մասին


ԱՆ-ն՝ բանանի միջոցով կորոնավիրուսի փոխանցման հավանականության մասին
Փետրվար 23 23:38 2020

Վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն:

Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր: