Ռոհանին խոսել է Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Ռոհանին խոսել է Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին
Փետրվար 23 23:21 2020

Իրանի զինված ուժերը կներգրավվեն կորոնավիրուսի դեմ պայքարում, Թեհրանը կփորձի այն հաղթահարել նվազագույն կորուստներով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 

«Բոլոր պետական ​​մարմինները, զինված ուժերը, հասարակական կազմակերպություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն հասարակության առողջության համար: Մենք ցանկանում ենք հնարավորինս կարճ ժամկետներում վերահսկողություն հաստատել հիվանդության նկատմամբ՝ նվազագույն հնարավոր վնասով»,-ասել է Ռոհանին։

loading...