Նորագավիթում BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին


Նորագավիթում BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին
Փետրվար 23 23:01 2020

Փետրվարի 23-ին, ժամը 18:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորագավիթ թաղամասի գլխավոր ավտոճանապարհին գազատար խողովակը թեքվել է, առկա է արտահոսք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նորագավիթ 10-րդ փողոցում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին, ինչի հետևանքով գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի գոտի եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը:



loading...