«Վիվառոն» «Այո»-ի հանրաքվեի հաղթանակի համար 1.001 գործակից է սահմանել, «Ոչ»-ի համար՝ 25

«Վիվառոն» «Այո»-ի հանրաքվեի հաղթանակի համար 1.001 գործակից է սահմանել, «Ոչ»-ի համար՝ 25
Փետրվար 23 22:47 2020

 

«Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը ապրիլի հինգին տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ հատուկ խաղադրույքներ էր սահմանել:

Խաղադրույքները վերաբերում են ապրիլի հինգին տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների նվազագույն շեմը հաղթահարող քաղաքական կողմերի քվեների քանակին, ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող քաղաքացիների թվին:

Այսպիսով,  «Այո»-ի հաղթանակի համար սահմանել է 1.001 գործակիցը, իսկ «Ոչ»-ի համար՝ 25.00 գործակիցը:

«Վիվառո»-ն «Այո»-ի 90 տոկոսից ավել քվեներ ստանալու հավանականությունը գնահատել է 1.70 գործակցով, իսկ «Ոչ»-ի  90 տոկոսից քիչ քվեներ ստանալու հավանականությունը գնահատել է 2.00 գործակցով:

Խաղադրույքը հայտարարած ընկերությունը հանրաքվեի մասնակցության թիվ սահմանել է ութ հարյուր հազարը՝ 1.85 գործակցով:

Խաղադրույքը կավարտվի ապրիլի հինգին, առավոտյան ութին, երբ կմեկնարկի հանրաքվեն։

loading...