Կանգնած տեղն օրորվում էի․ երկրաշարժ Երևանում․ բնակիչներն ահազանգում են.Armlur.am

Կանգնած տեղն օրորվում էի․ երկրաշարժ Երևանում․ բնակիչներն ահազանգում են.Armlur.am
Փետրվար 23 20:23 2020

Քիչ առաջ Երևանում բնակիչները երկրաշարժի ցնցումներ են զգացել։ ArmLur.am ահազանգած քաղաքացիներն ասում էին, որ կանգնած տեղը գլխապտույտ են ունեցել, ջահերն են շարժվել։ ArmLur.am-ը զանգահարեց 911 ծառայություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ բնակիչներից նման ահազանգ ստացել են, բայց դեռ կոնկրետ բան ասել չեն կարող, հետևենք պաշտոնական կայքէջին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ

loading...