Հրդեհ Խաշթառակ գյուղում. արվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ


Հրդեհ Խաշթառակ գյուղում. արվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ
Փետրվար 23 12:31 2020

Փետրվարի 22-ին, ժամը 20:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻն լրատվական ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:32-ին, մարվել՝ 21:43-ին: Այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ: