Ապարան-Արթիկ ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում


Ապարան-Արթիկ ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում
Փետրվար 23 11:57 2020

Այսօր՝ փետրվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 09:30-ի սահմաններում Հնաբերդ գյուղի բնակիչ, 24-ամյա Գոռ Ասատրյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 35 ՏG 791 համարանիշի ավտոմեքենայով Ապարան-Արթիկ ավտոճանապարհի Գեղադիր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:

Վարորդը տեղում մահացել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք: