Հայտնի է, թե որտեղ է տեղի ունենում Արփինե Հովհաննիսյանի հարսանյաց խնջույքը


Հայտնի է, թե որտեղ է տեղի ունենում Արփինե Հովհաննիսյանի հարսանյաց խնջույքը
Փետրվար 22 21:02 2020

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի և «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հարսանյաց խնջույքը տեղի է ունենում «Կլոդ Մոնե» ռեստորանային համալիրում:

Այն գտնվում է Ալեք Մանուկյան փողոցում: Այս մասին ArmDay.am-ին ասաց հարսանիքի հայտնի հյուրերից մեկը: Նշենք, որ զույգը 2019 թվականի դեկտեմբերին արդեն հասցրել էր գրանցել իր քաղաքացիական ամուսնությունը։

Օրեր անց նրանք մեկնել էին Լոնդոն՝ շրջագայության, որտեղ էլ տեղի է ունեցավ զույգի նշանադրությունը։ Հայտնի է, որ Արփինեն և Արշակը առաջին կուրսում սովորել են ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի տարբեր հոսքերում։

1 տարի սովորելուց հետո Արշակը հեռացել է այդ ֆակուլտետից և ընդունվել բժշկական համալսարան։ Այդ տարիներին Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանն իրար չեն ճանաչել։

Ծանոթացել են անցյալ տարի` կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։



loading...