Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2345-ի․ վարակակիր է 76.806 մարդ


Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2345-ի․ վարակակիր է 76.806 մարդ
Փետրվար 22 11:05 2020

Անցած մեկ օրվա ընթացքում Չինաստանում COVID-2019 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացել է 109 մարդ, իսկ ընդհանուր մահացածների թիվը հասել է 2345-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն:

Գործակալության տվյալներով՝ հայտնաբերվել է վարակի 397 նոր դեպք, ևս 2393 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է հիվանդության 75 891 հաստատված դեպք:
     Հուբեյ նահանգում, որը համարվում է վիրուսի տարածման էպիկենտրոնը, մեկ օրում հիվանդացել է 366 մարդ, որից 314-ը գտնվում են Ուհան քաղաքում: Օրվա ընթացքում նահանգում մահացել է 106 մարդ:
     Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում հաստատվել է ընդհանուր առմամբ հիվանդության 104 նոր դեպք:
     Ըստ SMPC-ի տվյալների՝ ամբողջ աշխարհում վարակակիր է 76 806 մարդ, որից 727 մարդ Ճապոնիայում, 208-ը՝ Հարավային Կորեայում, 86-ը՝ Սինգապուրում, 35-ը՝ Թաիլանդում, 22-ը՝ Մալայզիայում: