ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ

ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ
Փետրվար 22 10:25 2020

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԻԻՀ-ում Հայսատանի դեսպանությունը:

Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:

ՀՀ դեսպանության

հեռախոսահամարներ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,

բջջային հեռախոսահամար՝ +989121051639

Էլ. փոստ` [email protected]

 
loading...