Հայտնի է, թե Նիկոլ Փաշինյանը երբ դուրս կգա փողոց՝ քարոզարշավի


Հայտնի է, թե Նիկոլ Փաշինյանը երբ դուրս կգա փողոց՝ քարոզարշավի
Փետրվար 21 23:57 2020

Արդեն 5-րդ օրն է, ինչ մեկնարկվել է Սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավը: Սակայան, ընտրություններին բնորոշ ակտիվությունը չկա՝ քարոզարշավ չեն անում:

 

«Ոչ»-ի շտաբը, որը ձեւավորվել է մի խումբ իրավաբանների կողմից հայտարարել է, որ ավանադական քարոզարշավ չի իրականացնելու, բակից-բակ չի գնալու: Նրանք որոշել են օգտագործել Հանրային ՀՌԸ անվճար եթերաժամերը եւ ընտրատեղմասերում ունենալ հանձնաժողովի անդամներ՝ հավանական խախտումներն արձանագրելու համար:

 

Իսկ ահա «Այո»-ի թևից ասում են, որ ակտիվ քարոզարշավ են իրականացնելու, անգամ Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու: Իշխանությունները, սակայն քարոզարշավի առաջին հինգ օրերը չեն օգտագործել: Նրանք առաջարկում են սպասել «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսին, որտեղ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները:

 

ArmDay.am-ին որոշակի մանրամասներ հայտնի դարձան, թե իշախնությունները, երբ կսկեն քարոզարշավը: Մեր աղբյուրն ասաց, որ մյուս շաբաթվանից մարզերում մարզային կառույցների ներկայացուցիչները կսկսեն հանդիպումները քաղաքացիների հետ, ու կհամոզեն, որ «Այո»-ի օգտին քվեարկեն, քանի որ այն հեղափոխության շարունակությունն է: 

 

Իսկ ահա ArmDay.am-ի հավաստի աղբյուրն ասաց, որ Երեւանում եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քարոզարշավը ակտիվ կմեկնարկվի մարտի մեկից հետո: Իշխանությունները որոշել են քաղաքական ժեստ անել եւ սպասել անցնի արյունալի իրադարձությունների հերթական տարելիցի օրը, ու նոր միայն անցնել քաղաքական սուր պայքարի:

 

Մեր այս տեղեկությունների վերաբերյալ իմքայլականները եւս առաջարկեցին սպասել Սուրեն Պապիկյանի ասուլիսին: