Կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպք է գրանցվել Չինաստանի Սիչուան նահանգում:
Հունվարի սկզբին հիվանդանոցից դուրս գրված և տնային կարանտինում գտնվող հիվանդն, ով ոչ մի տեղ չի գնացել, կրկին վատացել է: Տասն օր հետո նրա համար կատարել են կրկնական թեստ՝ վիրուսային նուկլեինային թթվի հայտնաբերման համար, և արդյունքը եղել է դրական:
Հիվանդին և նրա ընտանիքի անդամներին տարել են հիվանդանոց, նրանց տանը վարակազերծում են կատարել: