ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ


ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ
Փետրվար 21 20:36 2020

ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

 

Հիշեցնենք, հունվարի 30-ին փաստաբան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացրել ԱԱԾ՝ վերջին ամիսներին ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողությունների մասին, որոնք փաստաբանի կարծիքով, պարունակում են հանցագործության հատկանիշներ։