Մենք կորցրինք մեր լավագույն քաղաքացիներից մեկին, որ ուղենիշ էր. Արայիկ Հարությունյանը` Մանարյանի մասին


Մենք կորցրինք մեր լավագույն քաղաքացիներից մեկին, որ ուղենիշ էր. Արայիկ Հարությունյանը` Մանարյանի մասին
Փետրվար 21 20:02 2020

Այն փոփոխությունները, որ տեղի ունեցան 2018 թվականին նաեւ Երվանդ Մանարյանի պայքարի, քաղաքացիական դիրքորոշման արդյունք էին, որովհետեւ մենք նրան տեսել ենք որպես իրական մտավորական, քաղաքացի: Այս մասին այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, «Երեւանի պատվավոր քաղաքացի» Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

 

«Մենք կորցրինք մեր լավագույն քաղաքացիներից մեկին, որ ուղենիշ էր, ում խոսքը շատ կարեւոր էր, ով տարբեր հասարակական իրադարձությունների ժամանակ կարող էր խոսք ասել, եւ այդ խոսքը նոր իրադարաձությունների առիթ դառնար եւ իրավիճակ փոխեր»,- նշել է նախարարը:

 

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը, որին մասնակցում են բազմաթիվ պաշտոնյաներ: Ներկա են գտնվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա տիկին Աննա Հակոբյանը: