Քաղաքական որոշում կայացվեց՝ այդ գրքի գովազդ չպետք է լինի. Ներկայացուցիչը՝ Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու մասին


Քաղաքական որոշում կայացվեց՝ այդ գրքի գովազդ չպետք է լինի. Ներկայացուցիչը՝ Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու մասին
Փետրվար 21 19:17 2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի փոխարեն տեղադրվել է «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ տունն է» ձեռագրի գովազդը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի ներկայացուցչի Ալեքսանդր Կոչուբաեւը։

 

Նշենք, որ ՀՀ վարչական դատարանում, դատավոր Արթուր Ծատուրյանի նախագահությամբ այսօր սկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեչտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի վերաբերյալ դատական նիստը։

 

«Հայտարարի գալիս են երբ դիմացիդ անձնավորությունը կամ մարմինը պատրաստ է այդպիսի համաձայնության, սակայն մենք ոչ միայն համաձայնության չեկանք, այլեւ բոլոր այն փողոցները, որտեղ նախատեսվում էր՝ նախագահի գրքի գլխաշապիկը այդտեղ հայտնվել է «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ տունն է» տողերը։ Մենք բազմաթիվ բողոքարկումների միջոցով փորձեցինք վարչական մարմնում արձանագրել խախտումներ, այնուամենայնիվ ստանալ գովազդի թույլտվություն, սակայն մենք հանդիպեցինք կոռուպցիոն պատնեշների։ Կոռուպցիա ոչ թե գումարային տեսքով, այլ  այն առումով, որ տեղի ունեցան ոչ իրավաչափ լուծումներ եւ վրեժխնդրության տարրեր անգամ գրքի գովազդի բնագավառում մենք քաղաքական էլեմենտների հանդիպեցինք։ Քաղաքական որոշում կայացվեց, որ այդ գրքի գովազդ չպետք է լինի»,- ասաց հայցվորի ներկայացուցիչը։

 

Հիշեցնենք, որ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական բյուրո էր դիմել Սփեյս Մենեջմենթ ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքի իրավատերը եւ հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը եւս դիմելով քաղաքապետարան եւ ստանալով մերժում՝ դիմել է վարչական դատարան։



loading...