Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին
Փետրվար 21 19:03 2020

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Վ. Ն.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի նոյեմբերին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը, խմբով, դիտավորությամբ կատարել է բռնությամբ եւ հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

 

Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Ն.-ն 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում, նույն բաժանմունքի ծառայողների մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինիս կողմից դեպքին առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո Վ. Ն.-ն եւ ոստիկանության մի շարք այլ ծառայողներ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով, Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել հակագազ եւ ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

 

 Նախաքննությունը շարունակվում է:

loading...