Ուղևոների իրավունքները և նրանց պաշտպանված լինելը խիստ կարևոր է մեզ համար. Տաթևիկ Ռևազյան


Ուղևոների իրավունքները և նրանց պաշտպանված լինելը խիստ կարևոր է մեզ համար. Տաթևիկ Ռևազյան
Փետրվար 21 18:55 2020

Ուղևորների շահերի պաշտպանությամբ զբաղվող Passenger.am-ի գործունեության 1-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ «Հայկական Flight Mode» խորագրով հանդիպում-քննարկումը, որին մասնակցեց նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

 

Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկեցին ուղևորի իրավունքների պաշտպանությանը վերաբերող, ինչպես նաև ավիացիայի ոլորտի հարցեր։

 

«Ուղևորներին օգնության հասնող այս հարթակը ստեղծվել է անձնական փորձից ելնելով, երբ մեր իրավունքները խախտվել են՝ անբարեխիղճ ավիաընկերությունների պատճառով»,- ասաց հարթակի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը։

 

 

Նա նշեց, որ իրենց հարթակ կարող են դիմել բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են ճանապարհորդելիս։

Խնդիրների դեպքում, օնլայն գրանցվելով՝ իրենց իրավաբաններն անմիջապես անցնում են գործի՝ փորձելով հասնել փոխհատուցման։

 

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Ռևազյանն ասաց. «Ուղևոների իրավունքները և նրանց պաշտպանված լինելը խիստ կարևոր է մեզ համար, և մենք պատրաստ ենք համագործակցության»։

 

Նա ընդգծեց, որ ուղևորները պետք է իմանան իրենց իրավունքները, որպեսզի ավիաընկերությունները նրանց չխաբեն։

 

«Ուղևորները պետք է զգոն լինեն, ուսումնասիրեն օրենքնները, որպեսզի նրանց չխաբեն»-, նշեց Ռևազյանը։