«Արդարադատությունն այդ մարդկանց վրա իր ոտքերը մաքրելու է». Նիկոլ Փաշինյան


«Արդարադատությունն այդ մարդկանց վրա իր ոտքերը մաքրելու է». Նիկոլ Փաշինյան
Փետրվար 21 00:53 2020

«Պետք ա էսօրվա իշխանություններին շնորհակալություն հայտնի ամենաատելի օլիգարխը, երբ սպառնում ա, ասում ա` ես ոտերս մաքրելու եմ, այո՛, արդարադատությունն այդ մարդկանց վրա, օրենքով սահմանված կարգով, իր ոտքերն, իհարկե, մաքրելու է»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ եթե սա տեղի չունենա, «ժողովուրդը բառիս ֆիզիկիկական իմաստով այդ մարդկանց վրա ոտքերը կմաքրի», բայց իրենք դա թույլ չենք տա:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, դուրս գալով Ոստիկանության շենքից, հայտարարել էր. «Ինձ փորձում են վախացնել, բայց իմ տեսակին նման կերպ չեն վախացնում: Էն որ ասում են՝ պառկացնել ասֆալտին, մի գեղեցիկ օր ես եմ պառկացնելու ու ոտքերս մաքրեմ իրանց վրա»:

 

Եթերի ընթացքում վարչապետը ընդգծել է, որ այսօր ատելության քարոզ ոչ թե իշխանությունն է տանում, այլ իշխանության նկատմամբ է տարվում։

 

Նրա խոսքով՝ ինքը չի կարողանում մտաբերել, որ նախկին իշխանությունների ժամանակ հանրապետությունում գործեր առնվազն հինգ ընդդիմադիր հեռուստաընկերություն, ինչպես այսօր է:

 

Մանրամասները` տեսանյութում: