Nissan-ը զգուշացրել է ամբողջ աշխարհում ավտոմեքենաների արտադրության դադարեցման մասին


Nissan-ը զգուշացրել է ամբողջ աշխարհում ավտոմեքենաների արտադրության դադարեցման մասին
Փետրվար 21 00:05 2020

Ճապոնական Nissan ավտոարտադրողը զգուշացրել է ամբողջ աշխարհում ավտոմեքենաների արտադրության դադարեցման մասին Չինաստանից որոշ դետալների պակասի պատճառով: Automotive News Europe-ի տվյալներով՝ ընկերությունը 800 դետալ է գնել Հուբեյ նահանգում, որը դարձել է COVID-19 կորոնավիրուսի տարածման կենտրոն, հաղորդում է Motor-ը:

 

Nissan-ի ավտոմեքենաները հավաքվում են չինական մի շարք դետալներով՝ արգելակիչ դիսկերից մինչեւ կլիմատիկ համակարգերի հաղորդիչներ: Սակայն Հուբեյ նահանգը փակել են կարանտինի համար, եւ մատակարարումներն անորոշ ժամկետով դադարեցվել են:

 

Ընկերության գնահատմամբ՝ փետրվարի 23-ին կդադարեցվեն Ճապոնիայում, ապա ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում եւ Ռուսաստանում ձեռնարկությունների աշխատանքը:

 

Չինաստանից դետալների մատակարարման դադարեցումից ավելի վաղ տուժել են Jaguar Land Rover-ը, Mazda-ն եւ Fiat-ը: Բացի այդ, վիրուսի տարածման պատճառով հետաձգվել է Պեկինի ավտոսրահի եւ Ֆորմուլա-1-ի Չինաստանի Գրան պրիի անցկացումը: