«Պետոն համարվում է Հայաստանի թիվ մեկ նատաշկա». Նիկոլ Փաշինյանի՝ Պետրոս Ղազարյանի մասին խայտառակ հոդվածից 10 տարի անց՝ Հ1-ի եթերում

«Պետոն համարվում է Հայաստանի թիվ մեկ նատաշկա». Նիկոլ Փաշինյանի՝ Պետրոս Ղազարյանի մասին խայտառակ հոդվածից 10 տարի անց՝ Հ1-ի եթերում
Փետրվար 20 22:15 2020

Մի 10-15 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը սիրած բառ ուներ, որը հաճախ էր օգտագործում իր հոդվածներում՝ «եվրոյոնջա»: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իր հոդվածներից մեկում նման բնորոշում էր տվել նաեւ եվրոպացիներին: Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը՝ 2010 թվականի ապրիլին լրագրող, ներկայում Հանրային ՀԸ լրատվական ծառայության ղեկավար Պետրոս Ղազարյանը հարցազրույցի ընթացքում փոխանցել էր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասսենին:

 

Նիկոլ Փաշինյանն այս հարցազրույցի մասին հոդված է գրել եւ անձնական վիրավորանքներ հասցրել Պետրոս Ղազարյանին: Այժմ այդ հատվածը մեջբերում ենք Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքից: https://armtimes.com/hy/article/5853 «Նախօրեին ՄԻՄՖ նախագահ Սուեր Բելասսենի հետ հարցազրույցի ժամանակ Դոդի Պետոն նրան տեղյակ պահեց, թե Հայաստանում «ընդդիմությունը» եվրոպացիներին անվանում է «եվրոյոնջա»:

 

Դոդի Պետոն մոռացավ եթերից բողոքել, որ այդ նույն «ընդդիմությունը» իրեն, այսինքն` Դոդի Պետոյին Դոդի Պետո է անվանում: Նաեւ համարում է Հայաստանի թիվ մեկ նատաշկա, որը, սակայն, չափից շատ լափելու պատճառով կորցրել է իր կանացի գրավչությունը եւ վաղուց հատել է այն սահմանը, որից հետո անվանվում են պառվաբոզ:

 

Նույնը կարելի է ասել նաեւ Դոլար Արմենի մասին, որ նախօրեին ամրացրեց առաջատարի իր դիրքերը` չոլի պուտանկեքի հիթ-շքերթում»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը: Տասը տարվա վաղեմություն ունեցող այս տհաճ պատմության հիշողություններով էլ այսօր Նիկոլ Փաշինյանը եւ Պետրոս Ղազարյանը քաղաքացիներին կներկայանան Հանրային ՀԸ-ի եթերից:

 

Պետրոս Ղազարյանն այսօր իր էջում տեղեկացնելով վարչապետի հետ հարցազրույցի հեռարձակման մասին գրել էր. «Կհնչեն բոլոր սուր հարցերը»:

 

Հետաքրքիր է՝ Պետրոս Ղազարյանը «սուր հարցեր» հնչեցնելու ընթացքում կհիշի, որ ինքն ըստ Նիկոլ Փաշինյանի «համարվում է Հայաստանի թիվ մեկ նատաշկա, որը, սակայն, չափից շատ լափելու պատճառով կորցրել է իր կանացի գրավչությունը եւ վաղուց հատել է այն սահմանը, որից հետո անվանվում են պառվաբոզ»:

 

Կամ ինչպես է ստացվել, որ նա այսքանից հետո որոշել է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա իշխանության օրոք աշխատել իշխանության փիառով զբաղվող պետական ՀԸ-ում:

loading...