Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է Patriot հակաօդային պաշտպանության համալիրներ տեղակայել իր սահմանին՝ սիրիական ուժերին դիմակայելու համար


Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է Patriot հակաօդային պաշտպանության համալիրներ տեղակայել իր սահմանին՝ սիրիական ուժերին դիմակայելու համար
Փետրվար 20 21:42 2020

Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է երկու Patriot զենիթահրթիռային համակարգեր տեղակայել իր հարավային սահմանի մոտակայքում: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային, որի անունը չի նշվում:

Աղբյուրի տվյալներով՝ թուրքական կողմը նման խնդրանքով է դիմել Ռուսաստանից աջակցություն ստացող սիրիական կառավարական ուժերին դիմակայելու համար: Այլ մանրմասներ չեն հաղորդվում:

 

Այս մասին լուրը հրապարակվել է սիրիական Իդլիբում թուրքական զորքերի և թուրքամետ գրոհայինների ու Սիրիայի կառավարական բանակի միջև ռազմական բախումների մեկնարկից հետո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում պատկերվում էր թուրքական տանկերի հարձակումը Իդլիբի գյուղերից մեկում՝ սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:

Նյութը՝ Tert.am-ի



loading...